Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, մարտի 5-ին գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատվածներ՝ 47-ամյա Արայիկ Հ.-ին, 33-ամյա Խաչատուր Ռ.-ին եւ 36-ամյա Գեւորգ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք մարտի 3-ի գիշերը Վաղարշապատի Զվարթնոց թաղամասում գտնվող արտադրամասի դռան փականը կոտրելով եւ դուռը ծռելով՝ մտել են արտադրամաս, ապամոնտաժել էլեկտրալազերային մետաղահատ հաստոցներն ու դրանցում եղած պղնձյա փաթույթները հանձնել Երեւան քաղաքի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկը:
Կատարվում է քննություն:




























