Կիպրոսի թուրքական հատվածում լույս տեսնող «Աֆրիկա» թերթը խիստ պատասխան է տվել Թուրքիայի՝ Եվրամիության հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշին, ով հայտարարել է, թե Կիպրոսի խնդրի լուծման մի տարբերակը կարող է լինել Կիպրոսի թուրքական հատվածի միացումը Թուրքիային։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Կիպրոսի թուրքական հատվածի «Աֆրիկա» թերթը Էգեմեն Բաղըշին պատասխանել է առաջին էջում՝ «Դու էլ սիկտիր» արտահայտությամբ։

Էգեմեն Բաղըշի խոսքին խիստ են արձագանքել նաեւ Կիպրոսի թուրքական հատվածի հասարակական եւ քաղաքական գործիչները։

Նշենք, որ Էգեմեն Բաղըշը նշել էր. «Կամ Կիպրոսի 2 պետությունները կմիավորվեն մի կառույցի մեջ, կամ էլ Կիպրոսի թուրքական հանրապետությունը կարող է միացվել Թուրքիային»։