Yahoo! Ընկերությունը մտադիր է լայնածավալ վերափոխումներ իրականացնել, որոնց արդյունքում աշխատանքից կզրկվեն հազարավոր աշխատակիցներ: Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը նշել է, թե հիմնական կրճատումները տեղի կունենան մարկետինգի, հետազոտական մշակումների, PR-ի հետ կապված բաժիններում, նաեւ ոչ պրոֆիլային նախագծերում:

Ներկայումս ընկերությունում 14,1 հազար մարդ է աշխատում: Ծրագրավորողների զգալի մասն աշխատում է Yahoo!-ի համար, որի կենտրոնակայանը գտնվում է Քալիֆորնիայում:

Ծրագրվող փոփոխությունների հեղինակը ընկերության ղեկավար Սքոթ Թոմփսոնն է, ով պաշտոնը զբաղեցրել է հունվարին եւ արդեն հասցրել է դատականք աշքշքուկի մեջ ընկնել Facebook-ի հետ:

Yahoo!-ն հույս ունի դառնալ աշխարհի երրորդ որոնողական համակարգը (այժմ 5-րդն է) եւ ընդլայնել ներկայությունը արտերկրի շուկաներում: Ընկերությունը մտադիր է սեփական զարգացման համար ներդնել տարեկան եկամտի 18-20 տոկոսը կամ մոտ 160 մլն դոլար: