Իսրայելը դեռ որոշում չի կայացրել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու վերաբերյալ: Այս մասին մարտի 5-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցությունների ընթացքում:
Հիշեցնենք, որ Օբաման հայտարարել էր, որ տվյալ հարցի դիվանագիտական լուծման համար դեռ ժամանակ կա:
Մինչդեռ, մինչեւ բանակցությունների սկիզբը իսրայելական լրատվամիջոցները խոսում էին այն մասին, որ կառավարության ղեկավարը կփորձի ամերիկյան նախագահից հասնել հստակ «կարմիր գծերի» որոշակիացման, որոնց խախտման դեպքում որոշում կընդունվի Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին: Սակայն, ըստ առկա տվյալների, Օբաման այդ գծերի մասին հրաժարվել է խոսել:
Haaretz-ը, հղում անելով բանակցությունների ընթացքին տեղյակ աղբյուրին, նշում է, որ կողմերը պայմանավորվել են Իրանի հարցով ավելի սերտ համակարգման համար: Մասնավորապես, այդ նպատակով երկու շաբաթ անց Վաշինգթոն կայցելի Իսրայելի ԶՈՒ գլխավոր շտաբի գեներալ-լեյտենանտ Բենի Գանտցը:
Թեեւ Երուսաղեմի պաշտենոկան հայտարարություններին, իսրայելյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով ամերիկյան հետախուզության բարձրաստիճան աղբյուրին, գրում են, որ նման որոշում կա. Իսրայելը մտադիր է հարձակվել Իրանի վրա, եթե մոտ ժամանակներս դրա միջուկային ծրագրում էական փոփոխություններ չգրանցվեն:
Աղբյուրն ընդգծել է, որ Օբամայի եւ Նեթանյահուի միջեւ վեճը իրանական օբյեկտները գրոհելու գնի վերաբերյալ է: Ամերիկյան պաշտոնատար անձինք իրենց իսրայելցի գործընկերներին զգուշացրել են Իրանի վրա հարձակվելուց հետո տարածաշրջանում պատերազմի հետեւանքների մասին, ներառյալ Իսրայելի ֆոնդային շուկայի սնանկացումն ու Մերձաոր Արեւելքում սպառազինությունների մրցավազքը, հաղորդում է NEWSru.com-ը:




























