Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, նախընտրական պայքարը դասական ուրվագիծ է ձեռք բերելու, որտեղ պայքարն ընթանալու է ընդդիմության եւ իշխանության միջեւ: Այս մասին, այսօր` մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ ի դեմս ընդդիմության տեսնում է «Ժառանգությանը», Դաշնակցությանը, «Ազատ դեմոկրատներին» եւ այլ ընդդիմադիր ուժերի:
Նրա խոսքով, թեեւ պայքարն իսկապես կգնա ընդդիմության եւ իշխանության միջեւ, սակայն իշխանության որոշ թեւեր կփորձեն նաեւ իրարից ձայներ խլել, նույնը հնարավոր է տեղի ունենա նաեւ ընդդիմադիր դաշտում:
«Ժառանգության» պատգամավորը չբացառեց, որ հնարավոր է «Ազատ դեմոկրատների» դաշինք չկազմվի, հավելելով, որ այդ հարցի պատասխանը կտրվի մարտի 18-ին:




























