Տեղական հարկերի մասին օրենքներոբ նախատեսված հարկերը ներվում են միայն այն պատճառով, որ դրանք «մաքուր թղթից» ավելի խիստ հավաքեն: Նման կարծիք է հայտնել մարտի 6-ին Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը` մեկնաբանելով «Գույքահարկի եւ հողի հարկի պարտավորությունների մասին» օրինագիծը, որի քննարկումները կայացել են խորհրդարանի վերջին քառօրյայում:

Ըստ օրինագծի, կառավարությունը պատրաստվում է ներել ֆիզիկական անձանց մինչեւ 2008թ. հունվարի 1-ն ունեցած պարտավորությունները տեղական հարկերի գծով  որպես գործնականում անհուսալի (անվճարունակության կամ երկրից բացակայելու պատճառով): Ներվելիք պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է մոտ 44 մլրդ դրամ կամ 110 մլն դոլար:

Ընդդիմությունը նախաձեռնությունը նախընտրական կաշառք է որակել:

Ըստ Հակոբյանի, օրենքն ընդունվում է, որ նորից եւ ավելի խստորեն հարկահանություն իրականացնի:

«Այդ օրինագծի շուրջ լուրջ քննարկումներ են ընթացել: ինչ վերաբերում է ինձ, ես կարծում եմ, որ քաղաքացին պետք է կատարի իր պարտքը, վճարի հարկերը: Պետք է քաղաքացուն հասկացնել, որ պետք է աշխատի եւ պարտավոր է վճարել իր հարկերը: Շարքային քաղաքացիներն ապագա պատգամավորներ ու պետական ծառայողներ են: Նման անփույթ վերաբերմունք տեսնելով` նրան նույնկերպ կվարվեն ֆինանսների հանդեպ»,- ասել է պատգամավորը: