Քալիֆորնիայում ձերբակալվել են բարձրագույն կրթության վարձավճարների դեմ բողոքի բազմահազարանոց ցույցի մասնակիցները:
Ակցիայի ավարտից հետո ցուցարարների խումբը ներխուժել է տեղական վարչակազմի շենք եւ ձերբակալվել ոստիկանների կողմից, երբ հրաժարվել են լքել շենքի տարածքը: Ձերբակալվածներին տեղափոխել են Սակրամենտոյի դատարան, որտեղ նրանց մեղադրանքներ են ներկայացվելու:
Բողոքի ակցիաները սկսվել էին, երբ Քալիֆորնիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում ավելացել էին վարձավճարնեը` ուսանողներին տրվող ֆինանսական օգնության կրճատմանը զուգահեռ, հաղորդում է AP-ն:
Այսպես, 2002-2003 թվականնեին ուսման վարձերը կազմում էին միջինը 1,5 դոլար, իսկ անցած տարի հասել էին 5,5 հազար դոլարի: Նմանատիպ իրավիճակ է նաեւ Քալիֆորնիայի մյուս ուսումնական հաստատություններում:




























