Հյուսիսատլանտյան դաշինքը 67 միլիոն դոլարի պայմանագիր է ստորագրել իտալական Finmeccanica ընկերության հետ:
Ընկերությունը մասնագիտանում է NCIRC (NATO Computer Incident Response Capability) կիբերանվտանգության ծրագրի ներդրման եւ ապահովման մեջ:
Պայմանագրի շրջանակներում Finmeccanic-ն ամերիկյան Northrop Grumman ընկերության հետ ապահովելու է մոտ 50 օբյեկտների եւ աշխարհի 28 երկրներոի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանների թվային անվտանգությունը:
Իտալական ընկերության ներկայացուցչի խոսքով, ՆԱՏՕ-ի հետ պայմանագիրը Finmeccanica-ի համար նոր համաձայնությունների հնարավորություն է ստեղծում 2,7 միլիարդ դոլարի նոր պայմանագրեր կնքելու համար: ՆԱՏՕ-ի անդամ պետություններից յուրաքանչյուրը առաջիկա 3-5 տարում 100-ական միլիոն եվրո կներդնի կիբերանվտանգության ծրագրի համար, գրում է Bloomberg-ը:




























