Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում,  մարտի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, օպերատիվ ծառայողների կողմից նախապատրաստական փուլում կանխվել է հինգ ցմաh դատապարտյալի փախուստի փորձը:

ԱՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նշանակվել է ծառայողական քննություն` իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների շրջանակը պարզելու նպատակով:

Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, կատարվում է հետաքննություն:

Քննության շահերից ելնելով` դեպքի մանրամասները չեն հրապարակվում: