16-ամյա աղջիկը պառկել է ռելսերի վրա` փորձելով վերջ դնել կյանքին` անպատասխան սիրո պատճառով: Միջադեպը տեղի է ունեցել Կրասնոյարսկում, աղջիկը կենդանի է մնացել, բայց ամբողջ կյանքում հաշմանդամ կմնա:

Մեքենավարն ազդանշան է տվել, արտակարգ արգելակում իրականացրել, սակայն ինքնասպանը չի արձագանքել: Վրաերթը կանխել չի հաջողվել, տուժածին ծանր վնասվածքներով տեղափոխել են երկրամասի կլինիկական հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալթը», այդ օրն աղջիկը մորն ասել է, որ զբոսնելու է գնում ընկերուհու հետ: Տանից դուրս գալուց հետո նա զանգել է իր 17-ամյա նախկին ընկերոջը եւ փորձել վերականգնել հարաբերությունները: Մերժում ստանալուց հետո նա SMS է ուղարկել` կյանքին վերջ տալու խոստմամբ, եթե տղան չգա: Որեւէ պատասխան չստանալով` նա գնացել էր պառկելու ռելսերի վրա: