Հայաստանը պատրաստակամ է ՆԱՏՕ-ի հետ շարունակել փոխշահավետ համագործակցությունը: Ինչպես Բրյուսելից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը հաջորդած բրիֆինգում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք գիտակցում ենք, որ արդի սպառնալիքները եւ մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միմիայն հավաքական ջանքերով»,-ասաց ՀՀ նախագահն՝ ավելացնելով, որ նաեւ այդ պատճառով է Հայաստանը անցած տարիներին եռապատկել է Աֆղանստանում հայ խաղաղապահների զորաքանակը:
Ըստ նրա՝ Հայաստանում արդյունավետ է ընթանում ՆԱՏՕ-ի հետ իրականացվող բարեփոխումների գործընթացը պաշտպանության, անվտանգության եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում, որոնք Հայաստանում լայն թափ ստացած ներքին բարեփոխումների մասն են կազմում:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը շարունակում է մնալ գործընկերության հիմնաքարը:




























