Հայ ազգային կոնգրեսն իր գերխնդիրը չի կատարել: Այս մասին, այսօր` մարտի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ներկայացուցիչ, Գորիսի  նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ով վերջերս հրաժարվեց ՀԱԿ համամասնական ցուցակում ընդգրկվել:

Նրա խոսքով, ՀԱԿ-ի հռչակագրում ամրագրված կետերից միայն մեկն է կատարվել՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, իսկ գերխնդիրը՝ արտահերթ ընտրությունների պահանջը, չի կատարվել:

Նրա խոսքով, 2.5 տարի, որպես  նախաձեռնության ներկայացուցիչ, մասնակցել է ՀԱԿ քաղխորհրդի նիստերին, անդամակցել քաղխորհրդին, սակայն այլեւս չի անդամակցում, քանի որ նիստերին հնչած շատ լուրջ առաջարկներ համապատասխան ուշադրության չեն արժանում:

Ս. Հարությունյանի փոխանցմամբ, թե՛ մարտավարության, թե՛ համամասնական ցուցակի վերաբերյալ 13 ուժեր եկել էին փոխհամաձայնեցված տարբերակի, սակայն ՀԱԿ-ի կողմից վիժեցվել է կոնսենսուսի հասնելու իրենց ձգտումը: