ՀԱԿ-ից դուրս եկած «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, Գորիսի  նախկին քաղաքապետ, Սամվել Հարությունյանը չի բացառում, որ  հնարավոր է իր պայքարը շարունակի «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հետ: Այս մասին այսօր` մարտի 6-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ներկայացուցիչ, Գորիսի  նախկին քաղաքապետ, Սամվել Հարությունյանը: Նա անկեղծանալով պատմեց, որ մարտի 1-ի  հանրահավաքին պատրաստել է հայտարարության նախագիծ, որը հերթական անգամ մերժվել է: Իսկ մերժված նախագծում նա առաջարկել է, որ ՀԱԿ-ը «մարտի 9-ին, ժամը 16:00-ից, Ազատության հրապարակը նորից դարձնի բարոյական օազիս եւ ոգեղեն խոյանքի էպիկենտրոն, հանդուգն վճռականությամբ կոփի բաղձալի հաղթանակ եւ օր առաջ հասնի մարտի 1-ի արյունով արբեցած Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կազմավորմանը եւ ՀՀ նախագահական արտահերթ եւ ՀՀ ԱԺ օրինակելի ընտրությունների անցկացմանը»:

Նա հայտարարեց, որ դա է պատճառներից մեկը, որ ինքն այլեւս ՀԱԿ քաղխորհրդի անդամ չէ եւ կմասնակցի միայն հանդուգն գործողությունների:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի