Ռուսաստանին, ինչպես եւ Եվրոպային անհրաժեշտ է վերանայել հարաբերությունների ձեւաչափը Ուկրաինայի հետ: Նման կարծիք է հայտնել Կիեւի Քաղաքական հետազոտությունների եւ կոնֆլիկտոլոգիայի կենտրոնի տնօրեն Միխայիլ Պոգրեբինսկին` «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած Մոսկվա-Կիեւ-Քիշնեւ-Երեւան-Աստանա հեռուստակամուրջի ժամանակ:
Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի ընտրությունների արդյունքներն ու Վլադիմիր Պուտինի ընտրությունը, ուկրաինացի փորձագետը նկատել է, թե մեծ հարեւանի կանխատեսելիությունն ու կայունությունը չափազանց կարեւոր են: Այդ համատեքստում Պոգրեբինսկին նշել է Պուտինի ներդրումը ռուսական պետության կայունացման գործում:
Խոսելով Ուկրաինայի հետ հարաբերությունների մասին` փորձագետը նկատել է, որ Ուկրաինան մոտ ապագայում դժվար թե ընդունվի եվրոպական ընտանիք, բայց ինտեգրացիոն գործընթացները տեղի են ունենում: «Ուստի Ռուսաստանը Եվրոպայի հետ միասին Ուկրաինայի հետ հարաբերությունները պետք է ավելի լայն համատեքստում դիտարկի»,- նշել է քաղաքագետը:



























