Սոչիի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը:
Մարտի 6-ի առավոտյան մի քանի չվերթների ժամանման եւ թռիչքի հետաձգման պատճառ են դարձել ուժեղ քամին եւ ձյունը:
13.00-ին թռիչքուղու հատվածում տեսանելիությունը լավացել է, ձնաբուքը դադարել, եւ Սոչիի օդանավակայանն սկսել է օդանավեր ընդունել:
Անբարենպաստ եղանակի պատճառով Սոչիից չեն կարողացել ժամանակին թռչել ընդամենը 130 ուղեւորներ, եւ ժամանակին չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայից եւ Կրասնոդարից եկած ինքնաթիռները, հայտնում է «Կավկազսկի ուզելը»:



























