Գիտնականները պարզել են, որ 1912 թվականի ապրիլին «Տիտանիկ» զբոսանավի խորտակման վայրում այդքան մեծ քանակությամբ խոշոր սառցաբեկորների գոյացման պատճառը Երկրի եւ Լուսնի  խիստ սերտացումն է եղել: 

Տխրահռչակ «Տիտանիկը» բախվել էր ահռելի սառցաբեկորին եւ խորտակվել 1912 թվականի ապրիլի 15-ին: Ըստ տարբեր վարկածների` զոհվել էին 1400-ից մինչեւ 1517 մարդ: 

Sky & Telescope ամսագրում ամերիկյան գիտնականները եզրակացնում են, որ 1912 թվականի հունվարի 4-ին Լուսնի եւ Երկրի խիստ սերտացումը տիեզերական հազվադեպ եւ յուրօրինակ դեպքերից էր մեր մոլորակում: Այդ օրը Երկիրը եւ Լուսինը մոտեցել էին այնքան, որ նման բան չէր նկատվել նախորդ 1,4 հազար տարիների ընթացքում, եւ երկնային մարմինների նման դասավորությունը առավելագույնս ուժեղացրել էր մակընթացության եւ տեղատվության ուժերը, որոնց օգնությամբ էլ մեր մոլորակի արբանյակը կառավարում է երկրային օվկիանոսները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Գիտնականները կարծում են, որ ծովի բարձրացման մակարդակը ջրի երես է հանել Լաբրադոր թերակղզու եւ Նյուֆաունդլենդի կղզիների ափերի մոտ գտնվող համեմատաբար ծանծաղուտային հատվածների սառցաբեկորները եւ նրանց ուղղել դեպի «Տիտանիկը»: