Գինեսի ռեկորդների գրքում շուտով կընդգրկվի ալբինոսների ամենամեծ ընտանիքը, որը  բնակվում է Հնդկաստանում:

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 50-ամյա Ռոզենթուրայ Փուլանը եւ նրա  45-ամյա կին Մանին վեց երեխա ունեն, եւ նրանք բոլորն ալբինոսներ են: Ռոզենթուրայի դուստրերից մեկը ամուսնացել է այլ ընտանիքի ալբինոսի հետ, նրանց որդին եւս ալբինոս է ծնվել:

Հաղորդվում է, որ ընտանիքը գրեթե ցերեկային լույս չի տեսնում, քանի որ ալբինոսներին արեւի լույսը հակացուցված է: Իսկ հարեւանները նրանց բաց գույնի մաշկի եւ մազերի համար անվանում են անգլիացիներ: