Ռուս գործարար Վլադիմիր Բարսուկովը (Կումարին), ով մեղավոր է ճանաչվել «Ելիզարովսկի» առեւտրային համալիրի սեփականատերերից գումար շորթելու մեջ,  դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Բարսուկովը  մեղադրվում է նաեւ հանցագործ միավորման կազմակերպման, կազմակերպված հանցավոր խմբի կազմում հատուկ խոշոր չափերի խարդախության, դրամական միջոցների օրինականացման, ինչպես նաեւ սպանության մեջ:

Այս գործերի հետաքննությունն առանձին վարույթով կտարվի:

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Բարսուկովի անունը հայտնվել էր Stratfor-ի WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերում:

 Stratfor-ի աշխատակցուհի Լորեն Գուդրիչը Բարսուկովի մասին նամակներում շարադրել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի խոսքերը. «Շրջադարձային եղավ այն, որ  Բարսուկովը որոշեց վերահսկողության տակ վերցնել Պետերբուրգի  նավթային ենթակառուցվածքի ակտիվները... ոչ մի քրեական խմբավորում երբեւէ չէր հավակնել էներգետիկական ենթակառուցվածքներին: Իսկ հետո նա կատակել է. «Նրանք որքան էլ քրեական հեղինակություն լինեն, չպետք է փքվեն Սուրկովի, Սեչինի ( «Ռոսնեֆտի» ղեկավար 1998–2010թթ.), Սերգեյ Բոգդանչիկովի կամ նման աստիճանի այլ մարդկանց առջեւ: Հակառակ դեպքում նրանք կտեսնեն, թե իրականում ինչպիսին են լինում ճնշումն ու մարտավարությունը»: