Շրի-Լանկայի երիտասարդ բնակիչը մահացել է` փորձելով ռեկորդ սահմանել գետնի տակ երկար մնալով:
Ինչպես հաղորդում է «Վոկրուգ սվետան», ընտանիքի եւ ընկերների կողմից 24-ամյա Ջանակա Բասնայակեն թաղվել է 3 մետր խորությամբ փոսում` փայտի եւ հողի տակ: Երբ Ջանակային հանել են, նա արդեն մեռած է եղել, իսկ դիահերձումը մահվան պատճառները չի բացահայտել:
Առայժմ անհայտ է, կա՞ն արդյոք պաշտոնական տվյալներ, թե որքան երկար մարդը կարող է դիմանալ` կենդանի թաղված մնալով: Շրի-Լանկայի կառավարությունը կոչ է արել չկրկնել փորձը մեծ ռիսկի պատճառով:




























