Ստեղծվել է ինքնավերականգնվող հիդրոգել, որի մոլեկուլները կրկին միանում են իրար կտրելուց հետո, հաշված վայրկյանների ընթացքում: Այդ նորույթը կարող է օգտակար լինել բժշկության մեջ վնասված հյուսվածքների համար «կարկատան» ստեղծելու համար:
Ինքնավերականգնվող հիդրոգելը ստեղծել են Սան-Դիեգոյի Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները` Շայնի Վարգեսեի գլխավորությամբ: Դրա համար գիտնականները սովորական պոլիմերի մոլեկուլներին միացրել են հատուկ «մատեր»` մոլեկուլների կողային օղակներ, որոնք նման են ձեռքի մատների, ասվում է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում հրապարակված հոդվածում:
Հետազոտությունների մասնակից Ամեյա Փհադկեն ասել է, որ հիդրոգելը պահպանում է իր ուժն ու ճկունությունը թթվային միջավայրում, որը նման է ստամոքսայինին: Դա նրան դարձել է իդեալական միջոց ստամոքսաղիքային հիվանդությունների բուժման համար:




























