Թուրքիայում ոստիկանությունը Մարդին, Ադանա Ստամբուլ եւ Գազիանթեփ նահանգներում KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում ձերբակալել է 61 հոգու։

Firat գործակալության փոխանցմամբ՝  500 ոստիկանների համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալվել է նաեւ քրդական DIHA գործակալության 3 լրագրողները, ովքեր գրել էին Ադանայի բանտում բռնաբարության ենթարկված քուրդ տղա երեխաների մասին։

61 ձերբակալվածների մեծ մասը քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն»  (BDP) կուսակցության անդամներ։