«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մարտի 6-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 390 դրամ: Դոլարը 2012 թ. առաջին անգամ է հասնում 390 դրամ մակարդակին: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.27 %-ով կամ 1.06 կետով: Ընդ որում` դոլարի նկատմամբ պահանջարկ ձեւավորվել է նաեւ 1դոլար/390.25 դրամ փոխարժեքով, սակայն չի բավարարվել: Այսինքն` դոլարի իրական փոխարժեքն ավելի բարձր է, քան բորսայում ձեւավորված փոխարժեքը:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 1.2 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլարի առքի փոխարժեքը բարձրացրել են մինչեւ 389 դրամ, վաճառքը սկսում է նվազագույնը 390.5 դրամից: