Բաքվում կայացել է Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչից հետո Միխայիլ Սահակաշվիլին ու Իլհամ Ալիեւը առանձնացել են դռնփակ բանակցություններ անցկացնելու:
Կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հաջող զարգացմամբ: Պետությունների ղեկավարները ընդգծել են երկկողմ այցերի նշանակությունը հետագա համագործակցության ամրապնդման համար: Կայացել է մտքերի փոխանակություն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ, հաղորդում է «Գրուզիա-Օնլայնը»:
Այսօր` մարտի 6-ին մեկնարկել է Վրաստանի նախագահի երկօրյա այցը Ադրբեջան: Նախատեսված են նաեւ հանդիպումներ ընդլայնված կազմով, Սահակաշվիլին Ալիեւի ուղեկցությամբ կայցելի Հեյդար Ալիեւի հիմնադրամ:




























