Ամերիկյան երգչուհի Լեդի Գագան դարձել է ամենաճանաչված անձը Twitter միկրոբլոգերի ծառայությունում` առաջինը հավաքելով 20 միլիոն բաժանորդների: Նա գերազանցել է նախորդ ռեկորդակիր Բրիթնի Սփիրսին մոտ 6,5 հետնորդներով:
Երգչուհու խոսքով, իր միկրոբլոգն ինքնուրույն է վարում` բացառիկ լուսանկարներ եւ միջոցառումների ազդագրեր դնելով:
Միջինը աստղերը գովազդում են վաստակում են մոտ 0,0012 դոլար մեկ բաժանորդից, ուստի Լեդի Գագան, մեկ գովազդային հոլովակ տեղադրելով, գրում է «Արգումենտի ի ֆակտին»:
Twitter-ում ամենահայտնի անձանց հնգյակում են Ջասթին Բիբերը` 18 միլիոն հետեւորդ, Քեթի Փերրին` 15,7, Շաքիրան եւ Ռիհաննան` 14,5 եւ 14,4 միլիոն հետնորդներով:
Նախագահ Օբաման միայն 8-րդն է: Նրան հետեւում են 12,84 միլիոն բաժանորդներ:




























