Դաժան սպանություն է տեղի ունեցել Երուսաղեմում. բոմժը սպանել է 80-ամյա կնոջը նրա տանը, այնուհետեւ սկսել դիակի հետ ապրել այդ բնակարանում, նախապես աղ դնելով կնոջ մարմինը: Ոստիկանության տեղեկություններով, այդ նպատակով բոմժը տասնյակ կիլոգրամներով աղ է գնել:
Նա նույնիսկ իր ընկերոջն է հրավիրել ապրել այդ բնակարանում` թույլ չտալով նրան մտնել այն սենյակ, որտեղ գտնվում է դիակը:
Տղամարդուն ուղարկել են հոգեբանական փորձաքննության: Նա դեռեւս գտնվում է նախնական կալանքի տակ: Ոստիկանությունը շարունակում է հետաքննել միջադեպը, գրում է «Կուրսորը»:




























