Երիտասարդական հագուստ արտադրող Madhouse ընկերությանը մեղադրել են սեքսիզմի մեջ` տաբատների պիտակի վրա առկա գրության համար:

Պիտակի վրա ապրանքն օգտագործողներին խորհուրդ է տրվում տաբատը լվանալ տաք ջրով, իր գույնի այլ հագուստների հետ եւ արդուկել միջին ջերմաստիճանով: «Կամ էլ դա ուղղակի տվեք կնոջը, դա նրա գործն է»,-գրված է պիտակի վրա:

Ընկերության վրա են հարձակվել Twitter սոցիալական ցանցից օգտվողները, ովքեր նման գրությունը համարել են անպարկեշտ:

Ընկերությունը չի մեկնաբանել նրանց քննադատությունը: Միաժամանակ Twitter-ից օգտվողների մի մասը զարմացել է, թե ինչու է մարդկանց հունից հանել Madhouse-ի հումորը, գրում է Lenta.ru-ն: