NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է Մայքլ Վեյսի հոդվածը, որը հրապարկվել է The Telegraph բլոգում. Այն նվիրված է Պուտինի «վերընտրությանը» եւ Սիրիայում տիրող իրավիճակի վրա դրա ազդեցությանը:
«Ես կարծում եմ, որ ինձ «սպանեց» նրա միակ արցունքը: Նա գտել է հին հունական ամֆորան, միայնակ հանգցրել անտառային հրդեհները, ձյոդո ոճի մեջ պայքարել է փոքր երեխաների դեմ եւ կարթով ձուկ որսացել: Բայց մինչ այժմ ոչ-ոք երբեք Պուտինին արտասվելիս չէր տեսել. «Փառք Ռուսաստանին»,-ասաց Պուտինը, երբ հասկացավ, որ իր վերընտրությունը հաղթանակ էր նրանց հանդեպ, ովքեր ձգտում էին իրենց կամքը «փաթաթել» Ռուսաստանի վզին եւ «ուզուրպացնել» իշխանությունը:
Բառերի հաջող ընտրություն: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը Ռուսաստանի ընտրությունների վերաբերյալ հայտարարել է, որ «ռեալ մրցակցություն չի եղել, իսկ պետական ռեսուրսների չարաշահումը երաշխավորել էր, որ ընտրությունների վերջնական հաղթողը հարցականի տակ չդրվի»: Պուտինին հաջողվեց ստանալ ձայների 48,25 տոկոսը մայրաքաղաքում, դա նշան է, որ առանց զանգվածային կեղծիքների կամ դրանց հետ, նրան օժանդակող բազան միջին դասի շրջանում էապես կրճատվել է:
Մինչդեռ, Չեչնիայում նա հավաքել է 99,73 տոկոս:
Չեչենական ֆարսը հատկապես նյարդայնացնում է սիրիացիներին, որոնց ծանոթ է մաֆիոզ վարչակարգի հեռացման հետաձգումը, որը հորինում է ընտրությունների արդյունքները` իր երկարակեցությունն ապահովելու համար: Մի քանի շաբաթ առաջ իմ գործընկերը եւ ես գրել ենք, որ ռուսական ընտրություններն այն պատճառներից մեկն են, որ Ռուսաստանը որոշեց պաշտպանել Բաշար Ասադի վարչակարգը: Փորձելով շեղել ուշադրությունն իր ներքին քաղաքականությունից` Պուտինը ցանկացավ մարդկանց հավաքել դրոշի շուրջ` ցույց տալով, որ Ռուսաստանը դեռեւս կարող է ձախողել ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի առաջարկը եւ արգելակել Արեւմուտքի ժողովրդավարական շարժման շարունակումը Մերձավոր Արեւելքում:
Նախագահական արշավի այս շրջանում հակաամերիկյան հռետորությունն այնքան սուր էր, որ պետական հեռուստաընկերությունը Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Մայքլ Մաքֆոլին մեղադրել է սադրիչ եւ լրտես լինելու մեջ: Ինտերնետում վերջին շաբաթներին տարածվել է պուտինամետ տեսահոլովակ, որտեղ Մաքֆոլը ներկայացվում է երիտասարդ դատվածների հետ: Սիրիան «փորձված» մեթոդ էր, քանի որ ասադովյան կոտորածը կոչված է հիշողություններ արթնացնել անջատողական հետխորհրդային հանրապետությունում իսլամական խռովարարների դեմ տարած հաղթանակի մասին: Այն լրագրողները, ովքեր ցանկանում էին լուսաբանել Բաբա-Ամրում մահմեդականների կոտորածը, իրենք էին զոհվում արբանյակային տեխնոլոգիաների օգտագործման հետեւանքով, որը ռուսները կատարելագործում են Չեչնիայում:
Իրականում սիրիական ռազմական եւ քաղաքական իսթաբլիշմենթի հիմնական մասը ուսուցում է ստացել Մոսկվայում նախքան եւ սառը պատերազմի ավարտից հետո: Ասադովյան էլիտան Ռուսաստան է գնում հանգստանալու համար. նա իր փողերը պահում է ռուսական բանկերում եւ քնում է ռուս կանանց հետ:
Պուտինը լավ առաջարկ է անում հազարավոր սիրացիների համար, ովքեր թաղել են իրենց ամուսիններին, կանանց եւ երեխաներին, չէ որ Վլադիմիր անունով մարդը պետք է Արեւմուտքին ցույց տա, թե ով է տանտերը:



























