ԱՄՆ նախագահի վարչակազմը ներկայումս կենտրոնացած է սիրիական խնդրի լուծման քաղաքական եւ դիվանագիտական մոտեցումների վրա, ոչ թե ռազմական ներխուժման: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայցուցիչ Թոմի Վիտորը` ընդգծելով, որ այդ երկրում արյունահեղության դադարեցման եւ իշխանության փոխանցման գործընթացի լավագույն ճանապարհը Բաշար Ասադի ռեժիմի մեկուսացման շարունակումն է:
Ինյպես հայտարարել է Վիտորը, ԱՄՆ պաշտպանում է այն դիրքորոշումը, ըստ որի ընդդիմությանը պետք է մղել միավորման` հստակ ծրագրի հիման վրա: Դրանում պետք է հաշվի առնված լինեն բոլոր սիրիացիների իրավունքները` անկախ դավանանքից եւ ազգությունից, հաղորդում է Reuters-ը:



























