Տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը անհրաժեշտ է` Հայաստանի եւ ԵՄ-ի ընդհանուր նպատակներին հասնելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Բրյուսելից, մարտի 6-ին Բրյուսելում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: 

«Ես կրկին պնդում եմ ղարաբաղյան հարցի լուծման անհրաժեշտությունը: ԵՄ-ն շարունակելու է պաշտպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»,-հայտարարել է նա:

Բարոզուի խոսքով, ԵՄ-ն պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ օժանդակություն ցուցաբերել վստահության ամրապնդման գործում, եթե կողմերն իրենք են դա ցանկանում: «Ես համոզված եմ, որ հակամարտության հնարավոր լուծումը կգտնվի կողմերի` քաղաքական կամք դրսեւորելու դեպքում»,-ընդգծել է նա: