ԱՄՆ-ը կարող է ուժ կիրառել, որպեսզի հարկադրի Իրանին դադարեցնել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այսօր` մարտի 6-ին, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթանը` ընդգծելով, որ ռազմական լուծումը վերջին տարբերակն է, եւ կկիրառվի միայն այն դեպքում, եթե մնացած տարբերակները ձախողվեն:
«Մենք ցանկանում ենք դիվանագիտական լուծում գտնել: Մենք կուժեղացնենք ճնշումը Իրանի վրա: Սակայն մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում ռազմականը, որպեսզի խոչընդոտենք Իրանին միջուկային զենք ստեղծելու գործում»,-ասել է նա:




























