Մի քանի երկրների իրավապահների մարտի 6-ին հաջողվել է ձերբակալել հաքերական  Lulz Security խմբի առանցքային անդամներին:

Ինչպես հաղորդել է Fox News-ը, ձերբակալությունը հնարավոր է եղել բացառապես այն բանի շնորհիվ, որ Lulz Security-ը ղեկավարը` ոմն Հեկտոր Մոնսեգյուր,  դեռեւս 2011թ. ամռանը ՀԴԲ-ի կողմից հավաքագրվել է, որից հետո սկսել է աշխատել ամերիկյան ուժայինների համար: Հենց նա էլ մատնել է մյուսներին:

Ներկայումս երեք հաքեր է ձերբակալվել, եւս երկուսին հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել: