Դիզելային շարժիչներից արտազատվող գազերը մեծացնում են օնկոլոգիական հիվանդությունների զարգացման եւ թոքերի քաղցկեղից մահանալու ռիսկը:
Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն` վկայակոչելով Xinhua գործակալությունը, նման եզրակացության են եկել ԱՄՆ-ում Ազգային քաղցկեղային ինստիտուտի եւ Աշխատանքի անվտանգության եւ հիգիենայի ազգային ինստիտուտի աշխատակիցները: Նրանք հետազոտել են 12 315 հանքափորների, ովքեր գործի բերումով անընդհատ բախվում են դիզելային վառելիքով աշխատող սարքավորումներից արտազատվող գազերի հետ:
Պարզվել է, որ դիզելային վառելիքից արտազատվող գազերի ազդեցությանը ենթարկվող հանքափորների մոտ թոքերի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը 5 անգամ ավելի մեծ է: Բայց երբ հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսին է, օրինակ, ծխելը, այդ ռիսկը նվազել է մինչեւ 3 անգամ:




























