Դաղստանի Քարաբուդախքենդ բնակավայրի մուտքի մոտ գտնվող ոստիկանական հենակետի վրա, այսօր` մարտի 6-ին, զինված հարձակում է կատարվել, որի արդյունքում մեկ ոստիկան սպանվել է:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ոստիկանական հենակետի վրա կրակ են բացել տեղի ժամանակով 21:50-ի սահմաններում:
Միաժամանակ, Lenta.ru-ն հաղորդում է ահաբեկչության մասին. ըստ այդմ, ահաբեկիչ կինը պայթյուն է կազմակերպել, որի արդյունքում զոհվել է 4 ոստիկան:



























