Թայվանական Asustek ընկերությունն արդեն ապրիլին կթողարկի Google-ի պլանշետային համակարգիչը, որը, ակնկալվում է, որ բուռն արձագանք կառաջացնի բջջային շուկայում: Ինչպես տեղեկացնում է CNews-ը, համապատասխան տեղեկատվությունը հայտնվել է Android and Me կայքում:

Ռեսուրսը, հղում կատարելով հուսալի աղբյուրներին, նշում է, որ համակարգիչը հագեցած է լինելու 4 միջուկային Nvidia Tegra 3 պրոցեսորներով, 7- դյույմանոց էկրանով եւ  Android 4.x Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով: