Արագածոտնի մարզում, այսօր` մարտի 6-ին, ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ Նորաշեն-Ծաղկահովիտ գյուղերի ավտոճանապարհին ուժեղ բքի հետեւանքով արգելափակվել է մոտ 60 ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուժեղ քբի հետեվանքով առաջացել է խցանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




























