Արագածոտնի մարզում, այսօր` մարտի 6-ին, ժամը 20.20-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ-Ծաղկաշեն ավտոճանապարհին հայտնաբերվել է Ռ. Ավետիսյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան` առանց ուղեւորների:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը` որոնողական աշխատանքներ կատարելու համար:

Վերջիններս մեքենայից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերել են մեքենայի սեփականատիրոջ սառած դին:

Նշենք, որ հիշյալ ճանապարհահատվածում ուժեղ ձնաբուք է, որի հետեւանքով, շուրջ 60 ավտոմեքենաներ մնացել են ճանապարհին եւ խցանում առաջացրել: