Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին բողոքել է, որ Ֆրանսիայում չափից շատ են օտարերկրացիները, եւ երկրի համար գնալով դժվարանում է նրանց համար ապաստան, դպրոց եւ աշխատատեղ գտնելը:
Հեռուստատեսային բանավեճերի ժամանակ նախագահական ընտրությունների մյուս թեկնածուն հայտարարել է, որ ընտրվելու դեպքում երկու անգամ կկրճատի երկիր ներգաղթողների թիվը:
Ըստ Սարկոզիի` ներգաղթը կարող է բարենպաստ լինել ֆրանսիական հասարակության համար, սակայն այն պետք է սահմանափակել` ավելի բարձր պահանջներ կիրառելով նրանց նկատմամբ, ովքեր կցանկանան Ֆրանսիայում բնակվելու թույլտվություն ստանալ: Սարկոզին հայտարարել է նաեւ Ֆրանսիայում 10 տարի ապրած, բայց ընդամենը 5 տարի աշխատած ներգաղթածների նպաստները կրճատելու մտադրության մասին:
Ըստ հասարակական հարցումների` Սարկոզին զգալիորեն հետ է մնում Սոցիալիստական կուսակցության նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդից: Ընդ որում, ներկայիս նախագահը պայքարում է նաեւ ծայրահեղական աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մար Լի Փենի դեմ:
Սարկոզին, ինքն էլ լինելով ներգաղթյալների ընտանիքից, բազմիցս հակասական հայտարարություններ է արել միջազգային հարաբերությունների եւ ներգաղթի վերաբերյալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:




























