ԱՄՆ-ում տեղի է ունեցել այսպես կոչված «Սուպերերեքշաբթին». միանգամից 10 նահանգներ ընտրել են Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուին: Ըստ նախնական տվյալների` ակնհայտ առաջատարին նրանք չեն բացահայտել:
Փենսիլվանիա նահանգի նախկին սենատոր Ռիկ Սանթորումն առաջատար է Օկլահոմա եւ Թենեսի նահանգների նախնական ընտրություններում: Ընտրապայքարի առաջատար Միթ Ռոմնին հաղթել է Մասաչուսեթս, Վիրջինիա եւ Վերմոնտ նահանգներում:Առայժմ նա ունի Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու ամենամեծ հնարավորությունները:
Ընտրապայքարի եւս մեկ մասնակից`նախկին կոնգրեսական Նյութ Գինգրիչը, ըստ նախնական տեղեկության, հաղթում է Ջորջիա նահանգում:
Լարված պայքար է ընթանում Օհայո նահանգում. ըստ նախնական տվյալների` Մ. Ռոմնին այնտեղ հավաքում է ձայների 40%-ը, այն ժամանակ, երբ նրա գլխավոր հակառակորդ Ռ. Սանթորումը` 36%-ը, հաղորդում է «Էխո Մոսկվին»:




























