Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է մասնակցել Բաշար Ասադի դեմ ուղղված գործողություններին, եթե դրան հավանություն տա ՄԱԿ-ի ԱԽ-ն: Նա նաեւ հույս է հայտնել, որ Պուտինի նախագահ ընտրվելը նրան կստիպի վերանայել այդ հարցի նկատմամբ դիրքորոշումը:

France 2 հեռուստաալիքով հեռարձակվող բանավեճի ընթացքում երկրորդ ժամկետի համար առաջադրված նախագահն ընդգծել է, որ ֆրանսիական բանակը չի կարող խառնվել արտասահմանյան գործերին, եթե բնակիչներին վտանգ չի սպառնում եւ եթե չկա միջազգային մանդատ: Այդ պատճառով, ըստ նրա, հարկավոր է հասնել Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից վետոն հանելուն, գրում է utro-ru-ն: