GJ1214b էկզոմոլորակի Օձակրի համաստեղությունում Երկրից 40 լուսատարի հեռավորության վրա  տեսականորեն կարող է կյանք գոյություն ունենալ, կարծում են գիտնականները:  Նրա վրա հայտնաբերվել է մեծ քանակությամբ ջրի գոլորշի: GJ1214b-ի մասին ավելի շատ բան իմանալ հաջողվել է վերջերս Hubble ինֆրակարմիր սպեկտրոմետր աստղադիտակի շնորհիվ:

Այդ մոլորակի վրա ջուրն ավելի շատ է եղել, քան Երկրի: Ենթադրվում է, որ ավելի վաղ GJ1214b-ը, որը 2,7 ագամ մեծ եւ 7 անգամ ծանր է Երկրից, հեռու է գտնվել իր աստղից` կարմիր գաճաճից, եւ հիմնականում սառույցից է բաղկացած եղել:  Այնուհետեւ նա սկսել է մոտենալ իր լուսատուին եւ որոշակի ժամանակով հայտնվել է բնակեցված գոտում, որի հետեւանքով էլ մոլորակի սառույցը հալվել է: Հենց այն ժամանակ էլ այնտեղ կարող էր կյանք առաջանալ:

Այժմ GJ1214b-ի վրա կյանքի առկայությունը քիչ հավանական է:  Մոլորակը գտնվում է 70 անգամ ավելի մոտ իր աստղին, քան Երկիրն Արեգակին: Ըստ գնահատականների` նրա մակերեւույթի ջերմաստիճանը կազմում է +232°С, գրում է utro.ru-ն: