ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 6-ին սկսել է քննարկել Սիրիայի վերաբերյալ նոր բանաձեւի նախագիծը, որն այս անգամ առաջարկել է ԱՄՆ-ն:
AP գործակալությունը, որի տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթը, նշում է, որ ըստ նոր նախագծի, սկզբում ռազմական գործողությունները պետք է դադարեցնեն կառավարական ուժերը, իսկ հետո` ընդդիմությունը: Նախագիծը դատապարտում է իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումը, սակայն նրանում չեն նշվում վարչակարգի հակառակորդների գործած հանցագործությունները:
Այնուամենայնիվ, ինչպես նշում է գործակալությունը, ամերիկյան բանաձեւի բովանդակությունն ավելի հավասարակշիռ է, քան նախկինում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից մերժված բանաձեւերը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը եւ Չինաստանը փետրվարի 4-ին մերժել էին ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած Սիրիայի հարցով բանաձեւը` կիրառելով վետոյի իրավունքը: Մոսկվայում եւ Պեկինում Սիրիայում լիբիական սցենարի կրկնության մտավախություն ունեն, այսինքն` արտաքին ուժային միջամտության:



























