Աշխատանքից հեռացված ուսուցիչը կրակել է իրեն հեռացրած դպրոցի տնօրենին, իսկ այնուհետեւ ինքնասպան եղել:

Հանցագործությունը տեղի է ունեցել ամերիկյան Ֆլորիդա նահանգում` Ջեքսոնվիլ քաղաքի մասնավոր Եպիսկոպոսյան դպրոցում: Իսպաներենի 28-ամյա ուսուցիչ Շեյն Շումերթը, կորցնելով աշխատանքը, կիթառի պատյանով դպրոց է բերել ինքնաձիգ եւ ներխուժելով տնօրեն Դեյն Ռիգանի աշխատասենյակ` կրակել նրան մի քանի անգամ: Դրանից հետո ինքնասպան է եղել: 

Ոստիկանությունում հայտնել են, որ ուսումնական հաստատության մյուս աշխատակիցները եւ աշակերտները չեն տուժել, գրում է dni.ru-ն: