Դաղստանում ահաբեկչության արդյունքում հինգ ոստիկան է զոհվել: Իրավապահ մարմինների եւս երկու աշխատակիցներ վիրավորվել են:
Պայթուցիկ սարքը գործողության մեջ է դրել կին մահապարտը. պայթյունի վայրում գտել են նրա մարմնիմասերը: Նա փորձել է մտնել ոստիկանական բաժանմունք, իսկ երբ չեն թողել, գործողության մեջ է դրել պայթուցիկ սարքը:
Պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 2 կգ տրոտիլ:
Պայթյունը որոտացել է մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 22.10` Քարաբուդահքենդ գյուղում, գրում է «Իզվեստիան»:
Ռուսաստանի հանրապետական քննչական վարչությունում հաղորդել են, որ ահաբեկչությունը կարող էր իրագործել գաղտնի ավազակախմբի առաջնորդներից մեկի այրին:



























