Ղազախստանում մահմեդականների համար ծանոթությունների կայք է բացվել`NIKYAH.KZ: Պարզվում է, փողոցում կատարվող ծանոթությունները հակասում են շարիաթի օրենքներին, բայց համացանցում Ալլահի օրհնությամբ  կարելի է գտնել կեսին, եթե, իհարկե, մտադրությունները բարի եւ անկեղծ են:

Կայքի գլխավոր էջում ադմինիստրացիան հաղորդում է, որր այցելուները պետք է այստեղ գրանցվեն միայն կրոնական ընտանիք կազմելու անկեղծ մտադրությամբ: Իսկ եթե ինչ-որ մեկը ժամանակավոր զվարճանքներ փնտրելու համար է կայք մտնում, նրանց հաշիվները տեղում առանց զգուշացման կարգելափակվեն:

Իսկ օգտատերերի իրական մտադրությունները պարզելու համար ադմինիստրատորները գրանցվելու հարցերն այնպես են կազմել, որ միայն իսկական մահմեդականը կարող է անցնել դրա բոլոր փուլերով: Նորարարությունն արդեն գնահատել եւ օրհնել են հոգեւորականության ներկայացուցիչերը, գրում է Zakon.kz-ը:

Այսպես, Ալմաթիի կենտրոնական մզկիթում ենթադրում են, որ NIKYAH.KZկայքը կարող է արդյունավետ այլընտրանք դառնալ ժամանակակից երիտասարդների համար:

Կայքը բաց կանաչ-երկնագույն երանգներ ունի: Ինչպես մնացած ծանոթությունների կայքերում,  NIKYAH.KZ-ում եւս կա հաղորդագրությունների մասին ակնթարթային իրազեկում, օգտատերերի տվյալների, լուսանկարների տեղ, որոնման համակարգ: