Թերթը գրում է, որ մինչ ՀՀԿ-ն նորացնում է իր կայքը, Աժ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդարանի պաշտոնական կայքը ծառայեցնում է հարազատ կուսակցությանը: «Բանն այն է, որ Աժ կայքում տեղադրված լուրերը գերազանցապես ՀՀԿ-ականների մասին են` ՀՀԿ խմբակցության ղեկավարը հանդիպել է Լեհաստանի դեսպանին, Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Լեհաստան, Նիկոյանը պատվոգրեր է տվել բժիշկներին եւ այլն: Ու այնպիսի տպավորություն է, որ բացի ՀՀԿ խմբակցությունից, Սամվել Նիկոյանից ու Էդուարդ Շարմազանովից, Աժ-ում որեւէ մեկը ոչ հանդիպումներ է ունենում, ոչ էլ որեւէ գործով զբաղվում: Մինչդեռ Աժ-ում ներկայացված է հինգ քաղաքական ուժ եւ տասնհինգ մշտական հանձնաժողով»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
«Ժողովուրդ». ԱԺ-ի կայքում տեղադրվում է միայն Սամվել Նիկոյանի շրջագայություններ
Տեղադրություն



























