Ռուսաստանի նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած կոմունիստ թեկնածու Գենադի Զյուգանովն իր բլոգում պարզաբանել է, թե ինչու չի շնորհավորել Վլադիմիր Պուտինին` հաղթանակի կապակցությամբ:

Չի կարելի թալանված երկրում հաղթող լինել: Լվացել են ուղեղները եւ ահա արդյունքը: Իսկ հիմա ծափահարում են»,- գրել է Զյուգանովը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Զյուգանովը հրաժարվել է մասնակցել Պուտինի հետ հանդիպմանը, որին ներկա են եղել մյուս երեք թեկնածուները` Ժիրինովսկին, Պրոխորովն ու Միրոնովը:

Մարտի 4-ի երեկոյան, ընտրությունների ավարտից հետո ՌԴ կոմկուսի առաջնորդը հայտարարել է, որ ընտրությունները համարում է ոչ լեգիտիմ, ոչ թափանցիկ եւ հրաժարվում է ճանաչել դրանց արդյունքները: