Հնդկաստանում կալանավորել են իրանցի լրագրողին` Իսրայելի դեսպանատան մոը մեքենայի պայթյունի գործի շրջանակներում:
Ինչպես հաղորդում են հնդկական լրատվամիջոցները, կալանավորված անկախ լրագրող 50-ամյա Սայիդ Ահմեդ Քազմին նախկինում աշխատում էր իրանական լրատվական գործակալություններից մեկում:
Նրա քաղաքացիության մասին տեղեկությունները տարբեր են. որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ նա Իրանի քաղաքացի է եւ եկել է Թեհրանից, իսկ որոշ լրատվամիջոցներ նշում են, որ նա Հնդկաստանի քաղաքացի է, հաղորդում է CNN-IBN-ը:
Իսրայելի դեսպանատան մեքենան պայթեցվել է փետրվարի 13-ին` Նյու Դելիում: Մեքենայում գտնվող Իսրայելի կին քաղաքացին ծանր վիրավորվել է: Բացի այդ, պայթյունի հետեւանքով, վիրավորվել են նաեւ Հնդկաստանի երեք քաղաքացիներ:




























