Իրենց Anonymous կոչող միջազգային հաքերների խմբի հերթական թիրախը դարձել է Թուրքիայի վարչապետի տեղեկատվական ցանցը:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` վարչապետի աշխատակազմի տեղեկատվական անվտանգության 5 մասնագետները հարձակման մասին հաղորդագրություն ստանալուց անմիջապես հետո անցել են վարչապետի տեղեկատվական ցանցը պաշտպանելու գործին:

Anonymous-ի եւ վարչապետի աշխատակազմի անվտանգության աշխատակիցների միջեւ սկսված կիբերպատերազմի ընթացքում կողմերը վիրավորական արտահայտություններ են արել միմյանց:

Տեղակատվական անվտանգության աշխատակիցները, հասկանալով, որ հարձակումները իրականացվում են Չինաստանից եւ ԱՄՆ Վիրջինիա նահանգի մի համալսարանից, անջատել են կայքի հասանելություն Վիրջինա նահանգի այդ համալսարանի համար, որից հետո հաջողվել է հարձակումը հետ մղել: