ԱՄՆ-ում` Նեվադա նահանգում մարտի 7-ի գիշերը կործանվել է իսրայելական արտադրության «Քֆիր» ինքնաթիռը, օդաչուն զոհվել է:
MIGnews-ի տեղեկություններով, մի շարժիչ ունեցող ինքնաթիռը պատկանել է պաշտպանական ընկերությանը: Օդանավը հավաքվել է Իսրայելում 70-ական թվականներին: Օդանավի կործանումը տեղի է ունեցել, երբ այն փորձել է վայրէջք կատարել:
Նախնական տեղեկություններով, աղետի պատճառը եղել են եղանակային վատ պայմանները:



























