Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մարտի 7-ի Փարիզի ժամանակով ժամը 17:30-ին կընդունի Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին: Այդ մասին հաղորդել է Ելիսեյան պալատը, գրում է ֆրանսիական «Le Figaro»-ն` վկայակոչելով France-Presse-ը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է 2001-ին ընդունված ֆրանսիական օրենքով: Սակայն Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել Ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը: Դրանից հետո Սարկոզին կարգադրել է կառավարությանը նոր օրինագիծ պատրաստել, այդուհանդերձ կառավարությունը հայտնել է, որ այդ օրենքը չի կարող քննարկվել մինչեւ ընթացիկ խորհրդարանական նստաշրջանի վերջը, որն ավարտվել է երեքշաբթի օրը, եւ հետեւաբար կհետաձգվի մինչեւ մայիսին եւ հունիսին Ֆրանսիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո կայանալիք խորհրդարանական նիստերը: